Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Սիրիայի հիվանդանոցների մեկ երրորդը չի գործում

Սիրիայի հիվանդանոցների մեկ երրորդը չի գործում
07.03.2013 | 13:51

«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայի առողջապահության համակարգը, ըստ էության, փլուզված է։ Կազմակերպության տվյալներով՝ պետական հիվանդանոցների մեկ երրորդը փլուզված է կամ էլ՝ փակված։ Այն բժիշկները, ովքեր փորձում են բուժօգնություն ցուցաբերել վիրավոր ապստամբներին, ընկալվում են որպես պետության թշնամիներ։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ մեծ քանակությամբ բժիշկներ լքել են երկրի սահմանները։
Սիրիական կառավարությունն արգելել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանն աշխատել երկրի տարածքում, սակայն նրանց հաջողվել է երկրի հյուսիսում բացել երեք հիվանդանոց, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո։

Դիտվել է՝ 4668

Մեկնաբանություններ